08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Գեղարքունիքի մարզպետարանը 2019թ. պետական բյուջեից իրենց հատկացված միջոցներից 1 մլրդ 39 մլն դրամի խնայողություն է կատարել: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Գեղարքունիքի մարզին 2019թ. պետական բյուջեից հատկացվել է 11 մլրդ 367 մլն դրամ, որից ծախսվել է 10 մլրդ 328 մլն դրամը կամ 91%-ը»,- ասաց Սանոսյանը:
Մարզպետը նշեց, որ ծախսված միջոցների գերակշիռ մասն ուղղվել է կրթության ոլորտին:
Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: