28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Tert.am-ի տեղեկություններով՝ «Կոշ» քրեակատարողականի պետ Մանուկ Պողոսյանն ու նրա տեղակալները՝ ղեկավար կազմից եւս չորս անդամ, ինչպես նաեւ դատապարտյալ վարակվել են կորոնավիրուսով: Ըստ տեղեկություների՝ վարակը հայտնաբերվել է նախօրեին, պաշտոնյաները մեկուսացած են:
Տեղեկության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ստանալու համար Tert.am-ը պարզաբանում է խնդրել ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից.
«Կարող եմ հայտնել, որ «Կոշ» քրեակատարողականից հինգ աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, նրանք մեկուսացած են պատշաճ կարգով: Կորոնավիրուսով է վարակված նաեւ մեկ դատապարտյալ, ով նույնպես մեկուսացած է, բոլոր դատապարտյալները թեստավորվել են, որոնց պատասխանը բացասական է»:
Նոնա Նավիկյանը նշել է, որ կորոնավիրուսով վարակած դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։