կարևոր
1430 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 17:15

Հայաստանում գրանցվել է Կավասակի հիվանդության երկրորդ դեպքը

Հայաստանում գրանցվել է Կավասակի հիվանդության երկրորդ դեպքը

Հայաստանում գրանցվել է Կավասակի հիվանդության երկրորդ դեպքը։ Այս լուրը NEWS.am-ին հաստատել է Առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Մամուլի խոսնակը նշել է, որ երեխան 9 տարեկան է. «Վիճակը սկզբում եղել է ծանր, դեղամիջոցների միջամտությամբ վիճակը կայունացել է։ Արդեն կա կլինիկական բարելավում»։

Անդրադառնալով նույն հիվանդությամբ վարակված 4-ամյա երեխայի առողջական վիճակին՝ Ալինա Նիկողոսյանն ասել է, որ երեխան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Նշենք, որ այդ հիվանդության նշաններն են՝ տենդը, մաշկի ցանը, այտուցները, արյունոտ աչքերը, սրտամկանի դիսֆունկցիան, որովայնի ցավը, փորլուծությունը, և այլն։