Երևան քաղաքում 100-ից ավելի վթարային շենք կա: Այս մասին մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
«Երևանում վթարային շենքերը 100-ից ավելի են, դրանցից 4-ը չորրորդ կարգի վթարայնության են, իսկ այդ 4 շենքերից 3-ը գտնվում են Արզումանյանի փողոցի վրա»,- ասաց Սարգսյանը:
Փոխքաղաքապետը նշեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում վթարային շենքերի ուղղությամբ: Արցախի փողոցի վթարային շենքերի 170 ընտանիք տեղահանվել է, որոնցից 70-ը ժամանակավոր կացարանում սպասում է նորակառույց շենքում վերաբնակեցմանը: