Դիլիջանի բժշկական կենտրոնի շենքի վերանորոգումից հետո այնտեղ հիվանդների բուժման համար ստեղծված են լավ պայմաններ։
Ինչպես հայտնում է tesankyun.am-ը, «ԻՌ-Վինգ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Բաբակեխյանը հայտնել է, որ մի քանի օրից Դիլիջանի բժշկական կենտրոնը կընդունի կորոնավիրուսով հիվանդների։ Բժշկական կենտրոնը դրա հետ մեկտեղ կաշխատի որպես ընդհանուր պրոֆիլով բժշկական կենտրոն։
Կորոնավիրուսով հիվանդներին ընդունելիս եւ բուժելիս կպահպանվեն հակահամաճարակային անվտանգության կանոնները, կորոնավիրուսով հիվանդները բուժում կստանան առանձնացված տարածքում եւ պայմաններում։