կարևոր
1811 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 16:55

Շոգի պատճառով Տոկիոյում 30 մարդ է հոսպիտալացվել

Շոգի պատճառով Տոկիոյում 30 մարդ է հոսպիտալացվել

Սաստիկ շոգի պատճառով Տոկիոյի հիվանդանոցներում են հայտնվել 30 անձինք. նրանցից 2-ը ծանր վիճակում են։ Այս մասին գրում է РИА Новости-ն, մանրամասնելով, որ հիվանդանոցում հայտնված քաղաքացիները 25-ից 99 տարեկան են:

Տոկիոյի բնակիչներին խորհուրդ են տալիս օգտագործել օդափոխիչներ, խուսափել փողոցում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և հաճախ ջուր խմել: Մասնագետները նաև խորհուրդ են տալիս հանել դիմակները, եթե մարդկանց միջև պահպանվում է անհրաժեշտ հեռավորությունը։

Նշենք, որ Ճապոնիայի մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հասել է 31 աստիճանի: Օդերևութաբաններն այն կարծիքին են, որ Տոկիոյում մինչև օրվա վերջ օդի ջերմաստիճանը կհասնի 32 աստիճանի։