24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Բիզնեսպրեսսնյուս» կայքի հաղորդմամբ` Վրաստանում միկորավտոբուսներով և ավտոբուսներով միջքաղաքային երթևկության վերականգնումից հետո, հունիսի 15-ից կվերականգնվի նաև երկաթուղային տրանսպորտի գործունեությունը: Վրաստանի երկաթուղուց էլ հայտարարում են, որ կազմակերպությունը պատրաստ է ուղևորներին անվտանգ տեղափոխել: Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Միջքաղաքային տրանսպորտի աշխատանքի վերսկսումից հետո ուղևորափոխադրումների գինը բարձրացել է միջինը 2-3 լարիով:
Վրաստանի երկաթգծից հայտարարում են, որ ուղևորափոխադրումները չեն թանկանալու: Մասնավորապես, Թբիլիսի-Զուգդիդի ուղևորատոմսը կարժենա 15 լարի, Թբիլիսի-Բաթումի` առաջին կարգում 60 լարի, երկրորդ կարգում` 24 լարի: