կարևոր
766 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-10 16:21

Ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին․ վարորդը տեղում մահացել է․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունիսի 10-ին, ժամը 11։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած վերամբարձ կռունկին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թելման Ս․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած վերամբարձ կռունկին (վարորդ՝ Արման Ս․)։

Մինչ շտապօգնության՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: