կարևոր
1133 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 16:06

Չեմ փոշմանել. ԲՈԿ նախկին նախագահը՝ իր հրաժարականի մասին

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մամուլում տեղեկություն է պտտվում, թե իբր ես փոշմանել եմ և որոշել եմ մնալ ու պաշտոնավարել ԲՈԿ-ում․․․

Նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մինչև ինձ աշխատանքից ազատելու հրամանի վավերացումն իմ պարտքն ու պարտականությունն եմ համարում գնալ աշխատանքի ու հնարավորինս բարեխղճորեն կատարել այն։ Խնդրում եմ այդ փաստը չխառնել փոշմանելու հետ։

Ես հստակ նշել եմ իմ հրաժարականի պատճառն ու, ցավոք, դիմումս գրելուն հաջորդող 27 օրերի ընթացքում բարձրացրածս հարցերի պատասխանը չեմ ստացել։ Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Իրավունք»-ը գրել էր. «Երեկ հայտնի դարձավ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հանդիպել է Փաշինյանի հետ` քննարկելով իր սկանդալային հրաժարականի թեման: Ու կարծես ընդհանուր լեզու են գտել: Համենայնդեպս, պարոն Գոգյանը մեզ հետ զրույցում իր հրաժարականի մասին արդեն այս տեսակետը հայտնեց. «Երեւի չհեռանամ, փոշմանել եմ, համենայնդեպս, հիմա աշխատանքի եմ ԲՈԿ-ում»: