կարևոր
1758 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 15:10

Տավուշում ամսական արտադրվում է 10 մլն դիմակ. նախատեսվում է ծավալները կրկնապատկել

Տավուշում ամսական արտադրվում է 10 մլն դիմակ. նախատեսվում է ծավալները կրկնապատկել

Տավուշի մարզում ամսական արտադրվում է 10 մլն պաշտպանիչ դիմակ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մենք ամսական արտադրում ենք մոտ 10 մլն դիմակ: Շուտով Հայաստան կներկրվեն ևս 2 հոսքագծեր, որոնք կկրկնպատկեն արտադրական ծավալները»,-ասել է Չոբանյանը:

Նա նաև նշել է, որ Բերդում «Տավուշ տեքստիլ»-ում եղել են կորոնավիրուսի դեպքեր, անմիջապես իրականացվել է մասսայական թեստավորում, վարակվածները մեկուսացվել են, դրանից հետո էական փոփոխություն չի եղել, գործարանը աշխատում է իր բնականոն հունով։

Անդրադառնալով մարզում վարակվածների թվին՝ մարզպետը հայտնել է, որ այս պահի դրությամբ կա 133 վարակակիր, 26 հոգի գտնվում են ԲԿ-ներում, մեուսացվածների թիվը շուրջ 600 է:

«Մենք ընդամենը երեկ բացեցինք Տավուշի մարզում առաջին բժշկական հաստատությունը, որը պետք է զբաղվի կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ: Դա Դիլիջանի «Իրվինգ» բժշկական կենտրոնն է, որը կսպասարկի 50 հոգու՝ ստացիոնար ծառայությունում և 5 հոգու՝ ռեանիմացիոն ծառայությունում»,-ասել է Չոբանյանն ու համոզվածություն հայտնել, որ այն բարձր որակի ծառայություն կմատուցի: