կարևոր
1110 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 14:59

Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կհեռանա «Յուվենտուսից»

Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կհեռանա «Յուվենտուսից»

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ ակումբից:

Այս մասին  «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է իտալացի լրագրող Պիետրոն Բալցանոն: Վերջինս պնդում է, որ ավել վաղ արված իր հայտարարությունն իրականությանը մոտ է:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Յուվենտուսը» կարող է վաճառել Ռոնալդուին: Ստեղծված իրավիճում թուրինյան ակումբը, ըստ ամենայնի, չի կարողանա վճարել Ռոնալդուի աշխատավարձը: Ռոնալդուն «Յուվենտուսում» տարեկան ստանում է 31 միլիոն եվրո: