կարևոր
855 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-10 14:42

Թութակը վերադարձվել է Երևանի կենդանաբանական այգի

Թութակը վերադարձվել է Երևանի կենդանաբանական այգի

2019 թվականի սեպտեմբերի 3-ին կենդանաբանական այգուց անհայտ հանգամանքներում անհետացել էր վարդագույն կակադու կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի թութակը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի կենդանաբանական այգին։

«2020 թ․ մարտ ամսին թութակը հայտնաբերվել էր, և երեկ՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի ու Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով թութակը վերադարձել է այգի»,-նշված է հաղորդագրությունում։