կարևոր
1505 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 14:16

Արագածոտնի մարզում կորոնավիրուսի 328 դեպք է գրանցվել, առողջացել է 150-ը, մահացել՝ 5-ը․ մարզպետ

Արագածոտնի մարզում կորոնավիրուսի 328 դեպք է գրանցվել, առողջացել է 150-ը, մահացել՝ 5-ը․ մարզպետ

Արագածոտնի մարզում, ընդհանուր առմամբ, կորոնավիրոսով վարակված 328 մարդ կա, որոնցից 150-ը առողջացել է, գրանցվել է մահվան 5 դեպք, որից մեկը՝ կորոնավիրուսի հետևանքով, մյուս 4 դեպքում մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

«Խոշոր օջախներ չկան, հիմնականում Երեւանից եկած դեպքեր են, մեզ մոտ էլ, որպես հարեւան մարզ, սկզբնական փուլում շատ եղան դեպքերը։ Հաղթահարված է այդ դժվար փուլը, կարողացել ենք միանգամից չեզոքացնել օջախները»,- ասաց նա։ 

Նա վստահեցրեց նաեւ, որ մարզում, ի տարբերություն մայրաքաղաքի, ավելի լավ են պահում անվտանգության կանոնները։