կարևոր
1774 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-10 14:00

Իսրայելից զբոսաշրջիկներ ընդունելը հետաձգվում է. Գախարիա

Իսրայելից զբոսաշրջիկներ ընդունելը հետաձգվում է. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Շիդա Քարթլիում ֆերմերների հետ հանդիպման ժամանակ խոսել է զբոսաշրջության և գյուղատնտեսության մասին: Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Գախարիան հայտարարել է, որ անձամբ է խոսել Իսրայելի վարչապետի հետ, որը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է զբոսաշրջիկների համար Վրաստանի հետ ավիափոխադրումների վերականգնումը:

«Իսրայելն առաջինն էր, որ մինչև հուլիսի 15-ը ավիափոխադրումներ էինք սկսելու: Մի շաբաթ առաջ այնտեղ վիճակը վատթարացել է, ինչի հետևանքով հազարավոր մարդկանց կարանտինային գոտի են տանում: Իհարկե, մեր քաղաքացիների առողջության հաշվին զբոսաշրջիկ ընդունել չենք պատրաստվում: Զբոսաշրջության հետևանքով բերված վարակը երկրի համար կարող է թանկ նստել»,- հայտարարել է Գախարիան: