24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արդեն մի քանի օր է, ինչ ոռոգման նպատակներով Հրազդանի հունով ջրբացթողում է իրականացվում Սեւանա լճից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, հունիսի 10-ի դրությամբ արդեն Սեւանա լճից բաց է թողնվել 5 միլիոն 735 հազար խորանարդ մետր ջուր:
Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 128 միլիոն 901 հազար խորանարդ մետր ջուր: 2020 թվականի հունիսի 9-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1 900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից: