կարևոր
2035 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 13:34

ՄՕԿ-ը մինչև սեպտեմբեր կներկայացնի Տոկիոյի ՕԽ-ի վերջնական ծրագիրը

ՄՕԿ-ը մինչև սեպտեմբեր կներկայացնի Տոկիոյի ՕԽ-ի վերջնական ծրագիրը

Միջազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է մինչև սեպտեմբեր վերջնականապես ներկայացնել Տոկիոյի ՕԽ-ի կազմակերպման ծրագիրը:

Ծրագիրը կլինի վերջանական, որտեղ ներառված կլինեն նաև կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքները: ՄՕԿ-ը և Տոկիո-2020-ի կազմկոմիտեն հնարավոր կկրճատեն խաղերի ծախսերը: Սակայն կազմակերպիչները դեռևս քննարկում են հանդիսականների մասնակցության դեպքում վիրուսի տարածման դեմ ուղղվելիք քայլերը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:  Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: