կարևոր
1709 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 13:22

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 216 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 216 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8.404 դեպք է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում են տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 216 մարդ։

Պանդեմիայի սկզբից Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 493․657 մարդ, մահացել է 6․358-ը, ավելի քան 252. 783 վարակակիր ապաքինվել է: