17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, հնարավոր է, բաց թողնի այս տարվա ԱՄՆ բաց առաջնությունը:
Ջոկովիչը բաց կթողնի US Open-ը` լավ նախապատրաստվելու համար Ֆրանսիայի բաց առաջնությանը` «Ռոլան Գարոս»-ին: Ջոկովիչը ցանկություն չունի այս շրջանում մեկնել ԱՄՆ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թենիսի Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարերից Ռոլան Գարոսը` Ֆրանսիայի բաց առաջնությունը, կրկին կհետաձգվի: Ռոլան Գարոսը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարող է հետաձգվել ևս մեկ շաբաթով: Նախապես այն պետք է անցկացվեր մայիսի 25-ից հունիսի 7-ը, սակայն հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը: Այժմ կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 4-ին: