Ադրբեջանում մինչև հուլիսի 1-ը երկարաձգվել է սահմանների փակումը` պայմանավորված COVID-19-ի իրավիճակով։ Այս մասին հայտնում է Haqqin.az կայքը։
«Ադրբեջանում մուտքի և ելքի սահմանափակումները երկարացվում են մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը»,- ասվում է հայտարարությունում:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամեդովն նշել է, որ «ներքին թռիչքների վերսկսումը պլանավորված է հունիսի 15-ից»: