կարևոր
1691 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-10 10:41

Էկվադորում հրաբխի ժայթքման հետևանքով 16 բնակավայր մոխրով է պատվել․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Էկվադորի կենտրոնական մասում գտնվող քաղաքները մոխրով են պատվել Սանգայ հրաբխի ժայթքումից հետո։ Այս մասին հունիսի 8-ին հայտնել է երկրի ռիսկերի եւ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, հաղորդում է korrespondent.net-ը։

Նշվում է, որ ներկայում հրաբխային մոխրի շերտը պատել է 16 բնակավայր, որոնցից խոշորագույնը Գուայակիլն է՝ ավելի քան երկու միլիոն բնակչությամբ:

Կանխարգելման նպատակով իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել հագնել դիմակներ եւ հագուստ, որն առավելագույնս կփակի մարմինը։

Նշվում է, որ մի քանի բնակավայրում մեկ օրով արգելվել է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, որպեսզի մոխիրն ավելի քիչ օդ բարձրանա։

Հրաբխի ժայթքման հետեւանքով տուժածների եւ ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում: