23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 9-ին, ժամը 17:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 76/5 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։19-ին։ Այրվել են մալուխներ (մոտ 10 գմ), 6 անջատիչ և 2 էլեկտրական հաշվիչ։