կարևոր
1417 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 10:00

COVID-19. Վարակվածների թվով Մեծ Բրիտանիան շրջանցել է Իսպանիային՝ հայտնվելով 4-րդ տեղում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Վարակվածների թվով Մեծ Բրիտանիան շրջանցել է Իսպանիային՝ հայտնվելով 4-րդ տեղում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 323 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 413 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 604 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 045 հազար 549 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 114 հազար 148 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 742 հազար 084-ի, մահերինը՝ 38 հազար 497-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 485 հազար 253 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 6 հազար 142-ը: Շրջանցելով Իսպանիային՝ վարակվածների թվով հաջորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան՝ 289 հազար 140 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 883: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 046 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Հնդկաստանն է, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 276 հազար 146, մահերինը՝ 7 հազար 750: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 561, մահերինը՝ 34 հազար 043: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է 203 հազար 736 ընդհանուր, 5 հազար 738  մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը 186 հազար 516 է մահերինը՝  8 հազար 831:

Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 175 հազար 927 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 425 մարդ: Դեպքերի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 172 հազար 114 է, մահերինը՝ 4 հազար 729:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 3-ով՝ դառնալով 83 հազար 046, որից ապաքինվել է 78 հազար 357-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 818-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 108 հազար 571 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 71 հազար 879, մահերինը՝ 62: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 39 հազար 904 է, մահացածներինը՝ 283: Եգիպտոսում առկա է 36 հազար 829 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1306 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 33 հազար 140-ի, մահացածներինը՝ 273 -ի: Իրաքում գրանցվել 14 հազար 268 վարակվածության, 392՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1368 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 146-ի: Մահացել է 6 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: