կարևոր
1463 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 09:12

Կոտայքի մարզում չգործող ոսկու հանքում հայտնաբերվել է 3 տղամարդու դի

Կոտայքի մարզում չգործող ոսկու հանքում հայտնաբերվել է 3 տղամարդու դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող չգործող ոսկու հանքի թունելում 3 դի կա:

Փրկարարները, ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ մոտ 2 կմ ոտքով մոտեցել են ոսկու հանքին, և թունելում հայտնաբերել են 3 քաղաքացու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից:

Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները իրենց պատգարակով մոտ 2 կմ ոտքով մահացածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։