կարևոր
1132 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 22:52

Մեկ ժամվա ընթացքում Իրանում երկու երկրաշարժ է գրանցվել

Մեկ ժամվա ընթացքում Իրանում երկու երկրաշարժ է գրանցվել

Իրանի հարավային մասում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հաղորդում է  РИА Новости-ին,ներկայացնելով երկրի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները։

Ըստ այդմ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգում՝ Բեյրամ բնակավայրից 22 կմ հեռավորության վրա, 10 կմ խորության վրա եւ նահանգի խոշորագույն քաղաք եւ նրա վարչական կենտրոն Շիրազից 239 կմ հեռավորության վրա:

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21.48-ին:

Նշվում է նաև, որ այս ցնցումից մոտ մեկ ժամ առաջ, նույն շրջանում, 5,1 մագնիտուդով՝ ևս մեկ, երկրաշարժ էր տեղի ունեցել։