կարևոր
1526 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-09 22:44

Պարետի որոշմամբ՝ արգելվել է մի շարք մանկապարտեզների գործունեությունը

Պարետի որոշմամբ՝ արգելվել է մի շարք մանկապարտեզների գործունեությունը

Պարետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 9-ին, նոր որոշում է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

Որոշման համաձայն․

  1. 3 օրով արգելվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի «Երևանի հ. 67 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:
  2. 3 օրով արգելվել է «Երևանի հ. 127 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:
  3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։
  4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։