կարևոր
5226 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-09 21:04

ՔԿ պետը նոր մանրամասներ ներկայացրեց Վանեցյանի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործից

ՔԿ պետը նոր մանրամասներ ներկայացրեց Վանեցյանի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործից

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն (2018-2019թթ.) Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործի քննությունը դեռ չի ավարտվել: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը` կրկնելով նախկինում արած իր հայտարարությունը, որ գործն արդեն բացահայտված է:

«Գործի քննությունն ավարտված չէ, որովհետև մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերների ուղարկել ենք քննչական պահանջ, որը, երբ կկատարվի, կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացնենք»,- ասաց Գրիգորյանը:

Ավելի վաղ ՔԿ նախագահը հայտարարել էրոր քրեական գործը բացահայտված էիսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ֆայլը տարածվել է ԱՊՀ տարածքից:

2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը: