կարևոր
1379 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 20:33

Էյֆելյան աշտարակն այցելուների համար կբացվի հունիսի 25-ից

Էյֆելյան աշտարակն այցելուների համար կբացվի հունիսի 25-ից

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի կեսերից փակված Էյֆելյան աշտարակն իր առաջին այցելուներին կընդունի հունիսի 25-ից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆրանսիայի մշակութային արժեքների սպասարկման կազմակերպության տարածած հաղորդագրությանը:

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առավելագույն երկար ժամանակով՝ ավելի քան 3 ամսով այցելուների համար փակված Էյֆելյան աշտարակը նորից բաց կլինի հունիսի 25-ից: 11 տարեկանից բարձր բոլոր այցելուների համար պարտադիր կլինի դիմակ կրելը»,- նշված է հաղորդագրությունում:

Կազմակերպությունը հայտնում է, որ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ պայմանավորված, որպեսզի այցելուների ճանապարհները չհատվեն, բարձրացողները կօգտվեն արևելյան, իսկ իջնողները՝ արևմտյան աստիճաններից:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ացնել է 154 հազարից: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29209 մարդ: