կարևոր
1788 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-09 19:53

ՀՔԾ-ն նախկին պաշտոնյաների ակտիվները հայտնաբերելու նպատակով հարցումներ է ուղարկել այլ երկրներ

ՀՔԾ-ն նախկին պաշտոնյաների ակտիվները հայտնաբերելու նպատակով հարցումներ է ուղարկել այլ երկրներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը, երկու տասնյակից ավելի քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի քննարկմանը:

«Ծառայությունում շարունակվում է մի շարք նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը: Դրանցով կատարվել և ներկայումս էլ կատարվում է մեծ ծավալի քննություն: Այդ թվում՝ երկու տասնյակից ավելի քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ՝ այնտեղ գտնվող հիշյալ անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նաև ծառայության վարույթում քննվել են այնպիսի քրեական գործեր, որոնցով մեկ վարույթում կատարված նախաքննության ծավալներն առավել ընդգրկուն են եղել, քան կարող էին լինել տասնյակ քրեական գործերի ծավալները: