01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից 15-ը վարակված են կորոնավիրուսով, 82-ն՝ ինքնամեկուսացած են, իսկ 20-ն արդեն ապաքինվել են COVID-19-ից: Այս մասին հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Մեր համակարգում ևս կան վարակակիրներ, որոնք վարակվել են իրենց հարազատներից: Այս ընթացքում ընդհանուր առմամբ ունեցել ենք 35 վարակակիր, որոնցից 20-ն արդեն բուժվել են և վերադարձել շարք, 15-ը դեռ գտվում են բուժման մեջ: Ունենք 82 ինքնամեկուսացված»,- ասաց նախարարը:
Ցոլակյանը նշեց, որ համակարգի ներսում վարակի բռնկում չեն ունեցել, քանի որ անմիջապես մեկուսացրել են վարակվածների հետ շփված աշխատակիցներին: