կարևոր
1404 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 18:53

ՀՔԾ պետին որեւէ մեկը նման հանձնարարություն չի կարող տալ. Սասուն Խաչատրյան

ՀՔԾ պետին որեւէ մեկը նման հանձնարարություն չի կարող տալ. Սասուն Խաչատրյան

Հատուկ քննչական ծառայության պետին որեւէ մեկը չի կարող ձերբակալելու հանձնարարություն տալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Հարցին՝ արդյոք Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության վերաբերյալ այլ անձինք հարցաքննվե՞լ են, Սասուն Խաչատրյանը նշեց, որ անհրաժեշտ չի համարում բարձրաձայնել այդ մասին, սակայն, ասաց, որ գործընթաց է գնում։

Լրագրողի դիտարկմանը, ինքնաձիգի պարկուճների փոփոխմամբ դժվարացել է «Մարտի 1-ի» գործի բացահայտումը, ՀՔԾ պետն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ միայն ինքնաձիգից են սպանվել։ Ըստ նախաքննության տվյալների փոխվել են ոչ միայն ինքնաձիգի պարկուճները, այլ նաեւ «Մակարոն» տեսակի ատրճանակի պարկուճները»։