28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
ՀՀ արդարադատության նախարարությունը 2019-ին ստացել է ներման 80 խնդրագիր, 3 դատապարտյալի ներում է շնորհվել: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի քննարկմանը:
«Արդարադատության նախարարություն է ներկայացվել հաշվետու շրջանում 80 ներման խնդրագիր, 3 դատապարտյալի ներում է շնորհվել: Իրականացվել են իրական փոխօգնության ոլորտին առնչվող 5 միջազգային պայմանագրի նախագծման, մշակման, ստորագրման համար անհրաժեշտ աշխատանքները: Քաղաքացիների փոխանցման 144 դիմումների վերաբերյալ իրականացվել են դատական վարույթում գտնվող գործերով հանացագործություն կատարած անձանց գործի նյութերի ուսումնասիրություն, որոնց արդյունքում իրավասու դատարաններ են ներկայացվել Արդարադատության նախարարի 23 միջնորդություն»,-ասաց Բադասյանը:
Նախարարը նաև հիշեցրեց, որ 2019-ին ԱԺ-ն ընդունել է Օտարկրացիների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, որի արդյունքում հստակեցվել են Հայաստանում հանցագործություն կատարած օտարերկրացիների արտաքսման հիմքերը: Այս պահի դրությամբ վարչական դատարան է ուղարկվել շուրջ 4 տասնյակ արտաքսման հայց: