ArmLur.am-ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները պահանջելու են ամբողջ կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս հարցը ԲՀԿ-ականները քննարկել են այսօր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը:
Պատգամավոր Շաքե Իսայանից կրկին հետաքրքրվել են՝ արդյոք նիստի ժամանակ քննարկվել է կառավարության հրաժարականի հարցը, և իրենք բարձրաձայնելու են այդ մասին, թե` ոչ: Իսայանը ի պատասխան հայտնել է, թե Գագիկ Ծառուկյանն արդեն անդրադարձել է այդ հարցին՝ ասելով, թե կառավարությունը պետք է փոխվի 100 տոկոսով:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս հիշեցրել է Գագիկ Ծառուկյանի՝ մի քանի օր առաջ ելույթում հնչեցրած խոսքերը՝ կապված կառավարության աշխատանքի հետ, երբ ԲՀԿ նախագահը շեշտել էր, թե գործադիր իշխանությունը ձախողվել է: