08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ՀՔԾ-ում շարունակվում է մի շարք նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման եւ կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պետբյուջեի 2019թ.-ի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը:
«Այդ գործերով կատարվել եւ հիմա էլ կատարվում է մեծ ծավալի քննություն: Այդ թվում երկու տասնյակից ավելի քննչական հարցումներ ենք ուղարկվել այլ երկրներ՝ այդտեղ գտնվող հիշյալ անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով»,-նշեց Սասուն Խաչատրյանը: