կարևոր
1510 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 17:23

Վահե Գրիգորյանը պաշտոնավարման օրվանից չի մասնակցել ՍԴ որևէ նիստի. ՍԴ աշխատակազմի ղեկավար

Վահե Գրիգորյանը պաշտոնավարման օրվանից չի մասնակցել ՍԴ որևէ նիստի. ՍԴ աշխատակազմի ղեկավար

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիորգյանը պաշտոնը ստանձնելու օրվանից ՍԴ որևէ նիստի չի մասնակցել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Պարոն Գրիգորյանը ոչ մի նիստի չի մասնակցել, այդ թվում աշխատակարգային նիստերի»,- ասաց Ղազարյանը:

Էդգար Ղազարյանը հայտնեց, որ Վահե Գրիգորյանին ու նրա ծառայողական մեքենան հաճախ է տեսնում ՍԴ շենքում և շենքի տարածքում, բայց ընգծեց, որ Սահմանադրական դատարանի անդամի աշխատանքն ու պարտավորությունը ՍԴ նիստերին մասնակցելն է:

Վահե Գրիգորյանը Սահմանադարական դատարանի դատավոր է ընտրվել 2019թ. հունիսի 18-ին: