կարևոր
1242 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 17:44

Հունաստանում կորոնավիրուսակիրների թիվն ավելացել է՝ կարանտինի թուլացման ֆոնին

Հունաստանում կորոնավիրուսակիրների թիվն ավելացել է՝ կարանտինի թուլացման ֆոնին

Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է՝ հինգշաբթի օրվանից մինչև երկուշաբթի կորոնավիրուսով վարակման 97 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին գրում է Ekathimerini-ն:

Մասնավորապես, վերջին օրվա ընթացքում 58 դեպք է հայտնաբերվել, ինչը ռեկորդային թիվ է Հունաստանի համար՝ ապրիլի 23-ից ի վեր: Կորոնավիրուսով վարակվածների 97 անձանցից 30-ն այլ երկրից ժամանած քաղաքացի է:

Հիշեցնենք՝  կորոնավիրուսային համավարակի սկզբից Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3049 դեպք և մահվան 182 դեպք: Երկրի կառավարությունն սկսել է կրկին հրապարակել հիվանդների թվերը, ինչը դադարել էր անել այն պահից սկսած, երբ օրական ընդամենը 5 հիվանդ էր հայտնաբերվում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 1-ից  Հունաստանոմ թուլացրել են կարանտինը. մասնավորապես բացվել են հյուրանոցները, ամառային կինոթատրոնները, լողավազանները, ամուսնական գործակալությունները և մերսման սրահները։