24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Հունաստանի քննադատություններին՝ Ստամբուլում Սբ. Սոֆիայի տաճարը դարձյալ մզկիթի վերածելու իր որոշման վերաբերյալ։ Այս մասին Էրդողանը հայտարարել է TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ժողովրդավարական պետություն է, և Թուրքիայում կա խորհրդարան, ով պետք է կայացնի նման որոշումներ: Նա հայտարարել է, որ իր երկիրը չպետք է որևէ մեկից թույլտվություն խնդրի:
«Մենք սպասում ենք Պետական խորհրդի որոշմանը և գործելու ենք ըստ դրա»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ Հունաստանը պետք է իմանա իր տեղը:
Նշենք, որ երիրի պետխորհուրդը հուլիսի 2-ին կհրապարակի որոշումը 1453 թ. մզկիթի վերածված, իսկ 1934 թ. թանգարան դարձած տաճարը դարձյալ մզկիթ դարձնելու վերաբերյալ։