28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը որևէ պահ չի տուժել այն ընթացքում, երբ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, աշխատակիցների մեծ մասն անցել են հեռավար աշխատանքային ռեժիմի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Երբ հայտարարվեց արտակարգ դրություն, հետո արդեն խիստ կարանտինային ռեժիմ, մենք առաջին փուլում խոցելի խմբում գտնվող մեր աշխատակիցներին, հետո արդեն աշխատակիցների մեծ մասին առաջարկել ենք, որ աշխատեն տնից: Մեր աշխատանքի առանձնահատկությունները թույլ են տալիս դա, մեծ մասն ունեն համակարգիչներ, մեր տեխնիկական ստորաբաժանմանը հանձնարարել եմ նաև բոլորին ապահովել անձնական համակարգիչներով ու աշխատավայրի համակարգչային ծրագրերով: Հեռավար աշխատանքի անցնելուց հետո ՍԴ բնականոն գործունեությունը ոչ մի պահ տուժել»,- ասաց Ղազարյանը:
Հայաստանում հունիսի 9-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 675 դեպք, որոնցից 4 451-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 933 պացիենտ: