17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 9-ին, ժամը 10:09-ին տեղեկություն է ստացվել, որ Կիրանց գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 3-րդ փողոցի 3-րդ փակուղում «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Արթուր Պ․, ծնված 1970 թ․, ՌԴքաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել՝ վնասելով ավտոճանապարհի արգելապատնեշը (մոտ 25 գմ), էլեկտրասյուն, խմելու ջրի բաժանարարը, ոռոգման համակարգի դիտահորը և մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքն ու պատերը (30 քմ). վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները բեռնատարից դուրս են բերել դին և հոսանքազրկել ավտոմեքենան