29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին, մտադիր է մոտ ապագայում վերսկսել իր նախընտրական հավաքները ողջ երկրում. այս մասին գրում է Politico թերթը, նշելով՝ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի ղեկավար Բրեդ Փարսքեյլը:
Նա, մասնավորապես, նշել է.
«ԱՄՆ քաղաքացիներն արդեն պատրաստ են վերադառնալ իրենց գործունեությանը, դա պատրաստ է անել նաև նախագահ Դոնալդ Թրամփը… Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում դուք կրկին բազմություն և ոգևորություն կտեսնեք, հավաքները ցնցող կլինեն»։