28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
ԵԱՏՄ անդամ երկրների սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհուրդը համաձայնեցրել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ծրագիրը։ Այս մասին նշված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:
Նշվում է՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի ղեկավարությամբ տեսահամաժողովի ռեժիմով կայացել է այս տարի արդեն 10-րդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ներկայացուցիչները:
Համալիր ծրագիրն ուղղված է ինչպես ԵԱՏՄ երկրներում ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի կարգավորմանը, այնպես էլ այլ վարակիչ հիվանդությունների արձագանքմանն ու կանխարգելմանը:
Այս առնությամբ հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Խորհուրդը քննարկել է նաեւ միության երկրներում կորոնավիրուսի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով հերթափոխային մեթոդով աշխատող ձեռնարկություններում պանդեմիայի հակազդեցության գործնական փորձին»։
Բացի այդ, հաջորդ նիստերին ծրագրվում է քննարկել սահմանված սահմանափակումների մեղմացումը:
Ըստ հաղորդագրության՝ նսիտի մասնակիցները բարձր են գնահատել ու շնորհակալություն հայտնել Ռուսաստանին տվյալ թեմայով սեմինարներ կազմակերպելու համար: