Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար փորձագետ Մարիա Վան Կերխովը հայտարարություն է տարածել այն մասին, որ առանց ախտանշանների հիվանդները հազվադեպ են տարածում կորոնավիրուս:
Սկզբում առողջապահության ոլորտի մասնագետները կասկածներ ունեին այն առնչությամբ, որ այն մարդիկ, որոնց մոտ COVID-19-ն ընթանում է առանց ախտանշանների, արագորեն տարածում են վիրուսը: Սակայն, այս պահին ԱՀԿ-ից հայտնում են, որ տարածման այդ եղանակը թեև հնարավոր է, բայց հիմնականը չէ: Այսպիսով, կասկածի տակ են դրվում այն մտահոգությունները, որ կորոնավիրուսների բռնկումները դժվար է զսպել առանց ախտանշանների հիվանդների պատճառով:
«Որպես հիմք ընդունելով մեր ունեցած տվյալները՝ նախկինի պես հազվադեպ են դեպքերը, երբ հիվանդության առանց ախտանշան ընթացք ունեցող անձը իրականում փոխանցում է վարակը այլ անձի: Շատ հազվադեպ են նման դեպքերը»,- հստակեցրել է Մարիա Վան Կերխովը: