04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հերքել է ՀՀ առաջին նախագահի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ լուրը։ Արման Մուսինյանը լուրը հերքող գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Փաստինֆո կայքը տեղեկություն է հրապարակել, որ իբրև թե «երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
Այս կապակցությամբ հայտարարում եմ. Փաստինֆոյի տարածած լուրը դավադիր նպատակներով մոգոնված բացարձակ սուտ է:
Ափսոսում եմ, որ Փաստինֆո կայքը հրապարակել է չճշտված տեղեկություն»,- ասված է գրառման մեջ:
Ժամեր առաջ Pastinfo.am-ը լուր էր տարածել, որ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ընդ որում՝ հանդիպման ժամանակ վարչապետը դեռ պաշտոնապես համարվում էր կորոնավիրուսով հիվանդ: