կարևոր
1648 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 14:14

Սևամորթ ամերիկացիներին առաջարկել են բնակություն հաստատել Աֆրիկայում

Սևամորթ ամերիկացիներին առաջարկել են բնակություն հաստատել Աֆրիկայում

Ամեն սևամորթ ամերիկացի, որն ԱՄՆ-ում գոյություն ունեցող ռասիզմի պատճառով ցանկություն կունենա այնտեղից հեռանալու, կարող է բնակություն հաստատել Գանայում: Աֆրիկյան այդ երկրի իշխանությունները պատրաստ են ողջունել բոլոր ցանկացողներին: Այս հայտարարությունն արել է Գանայի զբոսաշրջության, արվեստի և մշակույթի նախարար Բարբարա Օտենգ-Գյասին։ Այս մասին տեղեկանում ենք Ghana Web-ից:

Նախարարի խոսքով` «ռասիզմն Ամերիկայում մահաբեր համավարակ է արդեն ավելի քան 400 տարի», սակայն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը վերջ կդնի ռասիզմին ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում:

Գանայի կառավարությունը հանդես է եկել «Վերադարձի սահմաններից դուրս» նախաձեռնությամբ, որի նպատակն է օգնել աֆրիկացիներին սփյուռքից վերադառնալ Գանա և ներդրումներ անել տնտեսության մեջ:

Հիշեցնենք` Մինեապոլիս քաղաքում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք ուղեկցվում են անկարգություններով: