Իրանի քաղաքացին դատապարտվել է մահապատժի հօգուտ ԱՄՆ ԿՀՎ-ի լրտեսություն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Իրանի դատական մարմինների հաղորդմամբ` դատապարտյալը տեղեկություններ է հաղորդել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գտնվելու վայրի մասին:
Այս տարվա հունվարին ԱՄՆ-ը հատուկ գործողություն էր իրականացրել Իրաքում, որի արդյունքում գեներալ Սոլեյմանին սպանվել էր: Ի պատասխան` Իրանը հարվածներ էր հասցրել Իրաքի արևմուտքում տեղակայված ամերիկյան ավիաբազային, նաև` Իրաքյան Քուրդիստանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտին: Արդյունքում տուժել էր ավելի քան 100 ամերիկյան զինծառայող: