կարևոր
1122 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 13:47

Արդարադատության նախարարությունը 900 մլն դրամի խնայողություն է կատարել

Արդարադատության նախարարությունը 900 մլն դրամի խնայողություն է կատարել

ՀՀ արդարադատության նախարարությունը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 900 մլն դրամի խնայողություն է կատարել: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի բյուջեն 2019թ. համար շուրջ 16,9 մլրդ դրամ էր: Տարվա ընթացքում այն ճշտվել է՝ կազմելով 20 մլրդ դրամ: Փաստացի 19,1 մլրդ դրամի օգտագործում է եղել»,- ասաց Ջանջուղազյանը:

Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: