կարևոր
1476 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 13:22

Google Maps-ը կնախազգուշացնի տեղաշարժի սահմանափակումների մասին

Google Maps-ը կնախազգուշացնի տեղաշարժի սահմանափակումների մասին

Google Maps քարտեզագրական ծառայությունը կնախազգուշացնի տեղաշարժի սահմանափակումների մասին, որոնք կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանվել են այս կամ այն երկրում. այս մասին հայտնում է Google ընկերությունը։

Նշվում է՝ ծառայությունը կծանուցի նաև եկրների սահմաններին հսկիչ-անցակետերի առկայության մասին։

Համավարակի պայմաններում կարևոր է իմանալ, թե որոշ ժամերի որքանով է երկաթուղային կայարանը գերբեռնված կամ արդյոք աշխատում է ավտոբուսը՝ ըստ սահմանված երթուղային ժամերի։

Հայտարարությունում հստակեցվում է նաև, որ ծրագրային գործառույթները հասանելի են Android և iOS օպերացիոն համակարգերով սարքերի համար նախատեսված Google Maps-ի վերջին տարբերակում։ Սկզբնական հատվածում նորույթը հասանելի կլինի Կանադայի, ԱՄՆ-ի և Մեքսիկայի բնակիչների համար, որից հետո արդեն կընդլայնի աշխարհագրությունը։