28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Սահմանադրական դատարանը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 43 մլն դրամի խնայողություն է կատարել: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Սահմանադրական դատարանի բյուջեն 2019թ. համար շուրջ 725 մլն դրամ էր: Տարվա ընթացքում այն պահպանվել է նույնությամբ: Փաստացի 682 մլն դրամի կամ 94%-ով օգտագործում է եղել»,- ասել է Ջանջուղազյանը:
Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: