24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հունիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 192 բնակիչ։
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2575 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1252 նմուշառման հետազոտություն։