04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Կորոնավիրուսային շրջանում այն անձինք, ովքեր լայնամասշտաբ միջոցառումներ կկազմակերպեն, օրինակ՝ հարսանիքներ կամ թաղումներ, կտուգանվեն 2000 լարի (665 դոլար), իսկ իրավաբանական անձանց համար տուգանքի չափը կլինի հինգ անգամ ավելի։ Այս մասին հայտնում է «Վզգլյադ» թերթը:
Նոր տուգանքների մասին հայտարարել է խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անրի Օհանաշվիլին: Նա հիշեցրել է, որ համաճարակով պայմանավորված արգելված է ավելի քան 10-ից ավել մարդկանց հանդիպումները:
«Հուսով եմ, որ մեր հասարակությունը պատասխանատու մոտեցում կցուցաբերի»,- նշել է նա:
Խորհրդարանն այս շաբաթ կհաստատի տուգանքների չափը: Բացի այդ, փակ հասարակական վայրում կամ տրանսպորտում առանց պաշտպանիչ դիմակով մարդիկ կտուգանվեն մինչև 30 լարի (10 դոլար):
Երկուշաբթի օրվանից Վրաստանում ամբողջովին բացվել են ռեստորանները և բարերը, վերականգնվել է քաղաքների միջև կապը: Հունիսի 15-ից երկաթուղային տրանսպորտը կվերսկսի աշխատանքը: Հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների: Անցյալ տարի 9,4 միլիոն օտարերկրյացի է այցելել երկիր, այդ թվում՝ 1,5 միլիոն ռուս: Այնուամենայնիվ, Վրաստանը օտարերկրացիներին կընդունի միայն այն երկրներից, որտեղ կա կորոնավիրուսային հիվանդության ցածր մակարդակ:
Նշենք, որ Վրաստանում 810 մարդ հիվանդացել է կորոնավիրուսով, առողջացել է 683-ը, 13-ը`մահացել: