23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 24-ին ներկա գտնվելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24։
Հաղթանակի շքերթին Հայաստանից մասնակցելու է 1 շարասյուն, որը բաղկացած է լինելու 75 հոգուց: Նրանք ծածանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները: